Մինչև Հալեպի լիակատար ազատություն
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ իշխանությունները կշարունակեն պայքարել ընդդիմության դեմ մինչև Հալեպը ամբողջովին ազատեն նրանց վերահսկողությունից, հայտնում է TV2-ը: Ասադը հայտարարել է, որ երկրի իշխանությունը թույլ չի տա զինյալներին վերահսկողության տակ պահել երկրի որևէ հատված:
Նա նաև ընդգծել է, որ չի տեսնում այս իրավիճակի այլ լուծում:
