Խորամանկ ու քծնող գեներալը

Այն, որ Հայաստանի գեներալիտետը վաղուց կցվել է իշխանության գնացքին, ու որպես հերթական վագոն, քարշ գալիս իշխանության հետեւից, բռնում նրա անցած ճանապարհն ու դառնում այդ իշխանության մոլի պաշտպանը, հայտնի է բոլորին։ Բայց որ կարելի է եւ պաշտպանել իշխանություններին, ամենակարեւորը՝ օրվա իշխանություններին ու չհանել ժողովրդական մարդու կերպարը, քչերին է հաջողվում։ Այդ եզակի շնորհով է օժտված Սեյրան Սարոյանը, որի պարագայում աներկբա կարող են ասել՝ ով հարս, ինքը հարսնաքույր։ Վարչապետ էր Հովիկ Աբրահամյանը, նա Աբրահամյանի գովքն էր անում, հիմա Կարեն Կարապետյանը, հոգ չէ՝ նրանը կանի, ընդ որում՝ ձեռքի հետ էլ քար գցելով նախորդի ուղղությամբ։ Օրինակ ԱԺ-ում նա լրագրողներին ասել է, որ պետք է սատարենք նորանշանակ վարչապետին։ «Կարեն Կարապետյանի կառավարությանը պիտի սատարենք, եկեք լավատես լինենք, ոչ թե հըլը չաշխատած մարդու վրա ցեխ շպրտենք», -ասել է գեներալ Սեյրան Սարոյանը: Նրա պնդմամբ՝ Կարեն Կարապետյանը «էն մարդը չի», որ թույլ տա գողանան բյուջեից: «Ինքն իմ ընգերս ա, ես գիտեմ, ինքը թույլ չի տա: Նա էն մարդը չի, որ թողի մեկնումեկը գողություն անի կառավարությունից, կանի խայտառակ աշխարհով մեկ, հավատացեք ընձի, որ Կարենը հաստատ, 100 տոկոսով կանի խայտառակ, մի րոպեում, պուբլիչնի գիտե՞ս ինչ կանի էդ նախարարին», -նշեց Սարոյանը: Գեներալ պատգամավորի խոսքով, Կարապետյանի համար նշանակություն չունի՝ օլիգարխ է, թե ուրիշ մեկը, բոլորն էլ կմուծեն հարկերը. «Կբերեն, ընենց սիրուն տեղը տեղին կմուծեն, որ: Չեն մուծի ...էն Սովետաշենի բերդը ինչի համար ա՞»: Ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը թույլ է տվել, որ բյուջեից գողանան, մինչդեռ Սեյրան Սարոյանը նույն եռանդով կուրծք էր ծեծում Հովիկ Արգամիչի համար ու Կարապետյանի նշանակման օրը լրագրողներին նախատում, թե «կերել» էիք Հովիկի կյանքը։ Ինչեւէ, Սարոյանը նույն խորամանկությամբ գովերգել է նաեւ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին եւ հակադարձել, որ նա ծառայել է բանակում։ Սարոյանն ասում է, որ նման բան ասողները չարաչար սխալվում են. «Վիգենը, երբ սովորելուց եկել է, եկել է նախարարի հետ. էն ժամանակ նախագահը նախարար էր: Մենք միշտ Վիգենին համարել ենք բանակի տղեն: Իսկ Վիգեն Սարգսյանը շատ լավ բանակը պատկերացնում է, յոթ տարի մեր նախարարի կողքին է եղել: Ամեն ինչում ինքը մասնակցել է»: Դե, ինչ Սարոյանը մեկ անգամ եւս ապացուցել է իր այսրոպեական սկզբունքների մասին, նա կարող է ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում գովերգել նրան,ում հարմար է, այսօր Հովիկ Աբրահամյանն է ձիու վրա, գեներալը նրա կողքին է, վաղը մեկ ուրիշը կլինի, գեներալը կտեղափոխվի նրա կողքը, կքծնի նրան, այդ ամենի հետ էլ նա կարողանում է իր ժողովրդական բան ու բասով, լրագրողների հետ մտերմիկ շփումներով ժողովրդական մարդու իմիջ կերտել։ Անի Սահակյան

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am