Հայաստանը ռուսական ընկերությանը 420 մլն ռուբլի կվճարի
Հայաստանը ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» պետական ընկերությանը 420 մլն ռուբլի կվճարի մատակարարումների հաշվեհամարին: Այս մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 6-ին կառավարության նիստում: Ինչպես հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Հայաստանն արդեն 4 մլրդ 204 մլն ռուբլի ընդհանուր գումարով 6 պայմանագիր է կնքել, որի 10 տոկոսը պետք է որպես կանխավճար ներդնի:
