Ադրբեջանը պետք է ներողություն խնդրի.Freedom House

Արձագանքելով երկու ադրբեջանցի լրագրողների և նրանց ընտանիքների հասցեին հնչեցված մահվան սպառնալիքներին՝ «Freedom House» իրավապաշտպան, դիտորդական կազմակերպությունը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Ադրբեջանի կառավարության կողմից անկախ ԶԼՄ-ների անդադար հետապնդումը, լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած անձանց նկատմամբ հետաքննություն իրականացնելու ցանկության բացակայությունը խորացնում են անպատժելիության մթնոլորտը»,- Ռոբերտ Հերման, միջազգային ծրագրերի փոխնախագահ: «Լրագրողներ Սեվինք Օսմանքիզի և Այնուր Էլգունեշի հասցեին հնչեցված մահվան սպառնալիքները պետք է հրապարակավ դատապարտվեն կառավարության կողմից, հետաքննվեն, և պատասխանատու անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-նշված է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշված է նախապատմությունը, ըստ որի՝ 2016թ-ի հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի «Մեյդան TV» լրատվական գործակալության լրագրող Սեվնիք Օսմանգիզին, ով բնակվում է ԱՄՆ-ում, հեռախոսազանգեր է ստացել՝ մահվան սպառնալիքներով իր և իր ընտանիքի անդամների հասցեին՝ կապված լրագրողի կատարած աշխատանքի հետ: Նույն օրը Բաքվում գործող մեկ այլ անկախ լրագրող՝ Այնուր Էլգունեշը, ստացել է բազմաթիվ հեռախոսազանգեր՝ մահվան սպառնալիքներով «Մեյդան TV»-ի հետ համագործակցության համար: «Մեյդան TV»-ն ստիպված եղավ փակել իր Բաքվի գրասենյակը բազմաթիվ սպառնալիքների և ճնշումների ազդեցության տակ: Վերջին 2 տարիների ընթացքում Ադրբեջանի կառավարությունը ճանապարհորդելու արգելք է սահմանել «Մեյդան TV»-ի լրագրողների վրա: 2016թ-ի մարտին Ադրբեջանի կառավարությունը քրեական գործ է հարուցել «Մեյդան TV»-ի վրա, որը դեռ ընթացքի մեջ է: Ադրբեջանն «Ազատությունն աշխարհում-2016» և «Մամուլի ազատություն-2016» տարեկան զեկույցներում գնահատվել է որպես անազատ երկիր, մասամբ ազատ է ճանաչվել «Freedom of the Net 2016» զեկույցի շրջանակներում և ժողովրդավարության ցուցանիշի համար ստացել է 6,86 ինդեքսը 1-7 բալանոց գնահատման համակարգում, որտեղ 7 միավորը հնարավոր ամենավատ գնահատականն է ժողովրդավարության ասպարեզում ունեցած առաջընթացի համար»,-նշվում է «Freedom house» իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ» Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ» Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am