Կճզմեն և կուժեղացնեն

Երեկ հայտնի դարձավ, որ Վանաձորի ավագանու ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը (Ական) դաժան ծեծի է ենթարկել Հայ ավետարանչական եկեղեցու Վանաձորի թեմի հոգևոր առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: Ական կալանավորված է,նրան կալանավորել են այսօր՝ Երեւանում, իսկ Գրիգորյանը հիվանդանոցում է: CrossNews.am-ի հետ զրույցում հովիվ Ռաֆայել Գրիգորյանը, որը դեպքից հետո տեղափոխվել է հիվանդանոց, պատմել է, որ ընտրության նախորդ օրը «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչները մեծ քանակությամբ գովազդային օրացույցներ են բերել եկեղեցի՝ հորդորելով ընտրության օրը՝ եկեղեցական ժողովի ժամանակ,  բաժանել ժողովրդին, սակայն ինքը՝ հովիվ Ռաֆայել Գրիգորյանը, դեմ է եղել դրան՝ նշելով, որ եկեղեցին քաղաքականության հետ որևէ առնչություն չունի և ինքը չի կարող եկեղեցու ներսում քաղաքական որևէ գովազդ թույլ տալ: «Թերևս դա է եղել պատճառը»,-ասել է Գրիգորյանը: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վանաձորում երեկ տեղի ունեցած միջադեպին, ասել է, թե եղել է քաշքշուկ և ոչ թե ծեծ: «Այնքան, որքան տեղյակ ենք, այդքան մենք մեր հայտարարությունը արել ենք, որ եղել են քաշքշուկներ, որ ավետարանական եկեղեցու ներկայացուցիչը իր հավատացյալների, այդ խմբի էլի, ընտրակաշառք են բաժանել ու դրա հետ կապված, այդքանը»,-ասաց նա: Դիտարկմանը, թե ըստ հայտարարությունների՝ ծեծն այն պատճառով է եղել, որ տուժածը ընտրություններին չի քվեարկել նրա օգտին, Բիշարյանն արձագանքեց. «Դե հիմա դուք ամեն մեկդ մի բան կշահարկեք, ժամանակ էլ չունեմ, բայց մեր պատասխանը հստակ դրված է»: Լուրերին, թե իրենց թեկնածուն հարբած է եղել, նույնիսկ թմրադեղերի ազդեցության տակ է եղել, պատգամավորն արձագանքեց, թե դրանք ուռճացվում են. «Դուք քանի որ 4-րդ իշխանություն եք ու քաղաքականության հետ առնչվող մարդիկ եք, հստակ պետք է նայեք, որ քաղաքական պրոցեսներ են, ու այս պահին ինչո՞ւ է տեղի ունեցել նման բան, ո՞ւմ է պետք, քաշքշուկի արդյունքում ինչո՞ւ են այդքան լուրը ուռճացվում, ո՞ւմ է ձեռնտու և ինչո՞ւ են այդպես անում, եկեք այստեղից խոսենք, հետո նոր խոսենք մնացած բաների մասին»: Փաստորեն, այս ծեծը ոչ միայն քրեական, այլ նաև քաղաքական հետևանքներ կարող է ունենալ: Այդ մասին է վկայում ՀՎԿ-ամերձ շրջանակների արձագանքը, նրանք զարմանք են հայտնու ՀՀ իրավապահների օպերատիվության առիթով եւ հուշում, որ ՀՀ-ում բազմաթիվ ծանր հանցագործություններ են մնացել անպատիժ։ Ասել է, թե նրանք ակնարկում են, թե իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, սա երեւում է անգամ Բիշարյանի խոսքից, տիկինն, այնուամենայնիվ չի ասում՝ իշխանությունն է դրդել, որ Փելեշյանը մարդ ծեծի, կամ էլ քաշքշի։ Հիշեցնենք, որ չնայած Վանաձորում ՀՀԿ-ն ստացել է հարաբերականորեն ամենաշատ ձայնը, սակայն 33-հոգանոց ավագանիում ունի ընդամենը 13 մանդատ, ինչը, եթե անգամ գումարում ենք ՀՅԴ-ի ունեցած 2 մանդատները, բավարար չէ քաղաքապետ ընտրվելու համար: «Լուսավոր Հայաստանը» ունի 10 մադատ, «Հայկական վերածնունդը»՝ 5, իսկ ԲՀԿ-ն՝ 3 և այս երեք կուսակցությունները տեսականորեն հնարավորություն ունեն իրենք ձևավորելու քաղաքային իշխանություն: Հետաքրքիր է այս միջադեպը իրավիճակ կփոխի՞ ՀՎԿ-ում ՀՀԿ-ի նկատմամբ եւ կմիանան «Լուսավոր Հայաստան»-ին, պարզ կդառնա օրերս։   Անի Սահակյան

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am