Հանդիպումն օրակարգում է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական APA լրատվական գործակալությանը հայտնել է, որ համանախագահները պատրաստվում են հոկտեմբերի վերջին այցելել տարածաշրջան։ Ուորլիքն ասել է, որ այցի հստակ օրը դեռևս հայտնի չէ։ Նա ասել է, որ հույս ունեն այցի շրջանակներում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Ուորլիքը նաև ասել է, որ ողջունում է Ֆրանսիայի առաջարկը՝ այնտեղ կազմակերպելու նախագահների հաջորդ գագաթաժողովը։ «Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ, սերտորեն համագործակցում են միմյանց հետ շարունակելու միջնորդական ջանքերը, որոնք ուղղված են երկարատև խաղաղության հաստատմանը»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:
