«էնքան կռռացիք... Սուրիկ Խաչատրյանն էլ չկա». Սեյրան Սարոյան
«Կերաք կյանքը, աչքով տվիք, էնքան արիք մինչեւ սենց էղավ»: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը` անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությանը: Դիտարկմանը, թե Սուրիկ Խաչատրյանն օրեր առաջ ասում էր, որ ինքն առողջ է և հրաժարական չի տա, Սարոյանն արձագանքեց. «Ձեր աչքից եղավ, էնքան կռռացիք, որ տենց եղավ»: «Հիմա Սուրիկ Խաչատրյանն էլ չկա, տեսնեմ` ի՞նչ եք անելու: Էդ յութուբն էլ մնաց անտեր, մարդ չկա, որ խոսաք»,- ասաց Սեյրան Սարոյանը: Ըստ գեներալի` Սուրիկ Խաչատրյանը որպես մարզպես շատ լավ է աշխատել. «Իմ իմանալով` շատ լավ ա աշխատել: Հեսա թազա մարզպետը կգա, կերեւա»:
