Ջոն Քերին ձգտում է հասնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման. Մեթյու Բրայզա

ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան «Վեստնիկ Կավկազա»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ձգտում է օգտագործել իր ուժերը՝ օգնելու լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովի խոսքերն այն մասին, թե Քերիի խոսքերը հակասում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ ստատուս-քվոյի անթույլատրելիության մասին հայտարարությանը, ամերիկացի դիվանագետն ասել է, որ այդ խոսքերը կտրված են համատեքստից։ Նրա խոսքով՝ պնդումները, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր հանդիսացող ԱՄՆ-ը կորցրել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հանդեպ հետաքրքրությունը, ճիշտ չեն։ «ԱՄՆ պետքարտուղարի պատասխանատվության ոլորտում է ընկած անել ամեն ինչ, որպեսզի ընդունվեն որոշումներ, որոնք քաղաքականապես դժվար են, սակայն չափազանց կարևոր քաղաքական կարգավորման հասնելու համար»,- հավելել է Մեթյու Բրայզան։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը և անձամբ Ջոն Քերին ձգտում են անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեն հակամարտող կողմերին գտնելու հակամարտության քաղաքական կարգավորման ուղին: «Պետդեպարտամենտում իմ նախկին գործընկերները ինձ հաճախ են ասում Քերիի ձգտման մասին՝ օգտագործել իր բոլոր ուժերը Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար։ Այդ պատճառով ավելի խելամիտ կլիներ խոսել այդ հարցում հաջողության հասնելու իրենց առաջարկությունների մասին, քան հայտարարել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քաղաքական դժվարությունների մասին, որը նրանք ունեն ԵԱՀԿ ՄԽ շրջանակում»,- նշել է Բրայզան:  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am