Մուկուչյանի հարցը լուծվեց
Խորհրդարանն ամփոփեց ԿԸՀ նախագահի և անդամների ընտրության քվեարկության արդյունքները: Քվեարկության արդյունքները ներկայացրեց Ժամակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր: ԿԸՀ նախագահի պաշտոնում Տիգրան Մուկուչյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 4-ը, իսկ անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ: ԿԸՀ անդամների քվեարկության ժամանակ անվավեր է ճանաչվել 21 քվեաթերթիկ: Առաջդրված թեկնածու Լաուրա Գալստյանի օգտին կողմ է քվեարկել 93, դեմ՝ 5 պատգամավոր, Նունե Հովհաննիսյանի օգտին կողմ՝ 96, դեմ՝4 , Սիլվա Մարկոսյանի օգտին՝ կողմ՝ 94, դեմ՝ 6, Գեորգի Մարտիրոսյանի օգտին կողմ՝ 94, դեմ՝ 6 , Սեյրան Շահսուվարյանի օգտին կողմ՝ 94, դեմ՝6, և Արմեն Սմբատյանի օգտին կողմ՝ 96, դեմ՝ 4:
