Լավրովը գալիս է Երևան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ նիստի մասնակիցները կքննարկեն հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման հետ կապված հարցեր, նաև այն փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացվեն ՀԱՊԿ երկրների հաստատմանը:
