Վարչապետի որոշմամբ՝ նշանակվեց
Վարչապետ Կարեն Կարապետյանը ֆինանսների նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արմեն Հայրապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ», - ասված է վարչապետի որոշման մեջ:
