Թուրքիան կպահպանի ռազմական ներկայությունը Իրաքի հյուսիսում. Յըլդըրըմ
Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը առևտրի և արդյունաբերության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ պահպանվելու է Իրաքի հյուսիսում թուրք զինծառայողների ներկայությունը: «Անկախ Իրաքի իշխանությունների արած հայտարարություններից՝ Թուրքիան կպահպանի իր ներկայությունն այդ տարածաշրջանում, որպեսզի շարունակի պայքարը ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ և թույլ չտա այնտեղ բռնի կերպով ժողովրդագրական պատկերի փոփոխում»,- ասել է նա: Անդրադառնալով «Եփրատի վահան» ռազմական գործողությանը՝ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ այդ գործողությունը միտված է Թուրքիայի սահմանների անվտանգության ապահովմանն ու նրա բնակչության պաշտպանությանը:
«Ներկա դրությամբ Սիրիայում ահաբեկիչներից ամբողջովին մաքրված է մոտ 1000 քառակուսի կիլոմետր տարածք: Սիրիացի փախստականները սկսել են վերադառնալ իրենց տները»,- տեղեկացրել է նա:
