Ծառուկյանի հետ կապված կոնկրետություն
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին հարցին ասաց.«Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին կոնկրետ բան չկա, և, քանի որ ես ծագումով հույն եմ, օգտվում եմ իմ հույն նախնի մեծ փիլիսոփա Հերակլեսի մտքից` «ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է, և փոփոխության ենթակա է»»: Հիշեցմանը, որ Սերժ Սարգսյանն իր հայտնի ելույթում Գագիկ Ծառուկյանին «չարիք» էր անվանել, Շարմազանովը հակադարձեց, թե գնահատական տրվել է ոչ թե անձերին, այլ երևույթներին: Հարցին, որ՝ «բամփում» էիք անձերին, և ոչ թե՝ երևույթներին, Շարմազանովը պատասխանեց. «Ե՛ս չէի բամփում»:
