Առաջարկում են ձևել
ՀՀ կառավարության նիստի ընթացքում այսօր աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց,որ ՀՀ կառավարություն առաջարկում է՝ վերակազմակերպել քաղաքաշինության նախարարությունը և ստեղծել Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտե:Զբոսաշրջության քաղաքականությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար առաջարկվում է նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կազմում ստեղծել Զբոսաշրջության պետական կոմիտե,ասաց Դավիթ Հարությունյանը և հավելեց, որ երկու հարցերն էլ պետք է լուծվեն հանրապետության նախագահի հրամանագրով, կառավարությունը պարզապես քննարկում և ներկայացնում է նախագահին:
