Տիգրան Մուկուչյանին վաղուց տրված է գլխավոր թվանկարչի անպատվաբեր տիտղոսը. Լևոն Զուրաբյան
«Տիգրան Մուկուչյանին վաղուց տրված է գլխավոր թվանկարչի անպատվաբեր տիտղոսը: Ժողովրդի աչքում ԿԸՀ կազմը ընտրակեղծարարության խորհրդանիշն է:ԿԸՀ-ն ընտրություններին դառնում է կույր, խուլ ու համր: Պարոն Մուկուչյան, դուք պատասխանատվություն եք կրում վերջին տարիներին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ արդյունքների կեղծման համար: Ընտրական համակարգային կեղծման արդյունքում ժողովուրդը կորցրել է հավատը ընտրական ինստիտուտի նկատմամբ: Դրա համար Սասնա ծռերի զինյալ գործողությունը ստացավ այսքան լայն աջակցություն»,-ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
