Հրավիրել են Արգամիչի սիրտը շահելու
Անցած շաբաթ ՀՀԿ-ական վերնախավը շատ նեղ շրջանակում հավաք է կազմակերպելնախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար: Մեր ունեցած տեղեկություններով հավաքը տեղի է ունեցել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի առանձնատանը:Չնայած նեղ շրջանակին,հրավիրված են եղել ՀՀ նախկին գլխավոր դատախազ,այժմ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը և նրա եղբայրը: Մեզ հասած լուրերի համաձայն հավաքի ընթացքում քաղաքական որ մի թեմայով խոսակցություններ չեն եղել,հավաքն ավարտվել է շատ ուշ՝գիշերը ժամը 1-ին:
