Վարչապետը հույսեր է կապում Սյունիքի նոր մարզպետի հետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հայտնեց, որ Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ: Վահե Հակոբյանը ներկա էր նիստին և վարչապետը դիմեց նրան. «Հույսեր ենք կապում, որ դուք նոր մշակույթ կբերեք ռեգիոնալ կառավարման մեջ»: Արդեն հայտնել էինք, որ այսօրվա նիստում Սուրիկ Խաչատրյանն ազատվել էր այդ պաշտոնից:
