«Շտապում եք, պարո´ն Լոքյան». Սուրիկ Խաչատրյանն ազատվեց պաշտոնից
hayeli.am-ը արդեն տեղեկացրել է,որ այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշման նախագիծ՝ Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին: Նշվեց, որ նա ազատվում է իր դիմումի համաձայն: Դավիթ Լոքյանը ցանկանում էր ներկայացնել նաև Սուրիկ Խաչատրյանի փոխարեն Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու մասին որոշման նախագիծը, սակայն կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ նախորդ որոշումը պետք է ուղարկվի նախագահի հաստատման և միայն հաստատման պարագայում կքննարկեն այս հարցը: «Շտապում եք, պարո´ն Լոքյան»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
