Ուր կգնա Սեյրան Օհանյանը
Hayeli.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այլևս նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին Սերժ Սարգսյանի կողմից նոր պաշտոնի մի քանի առաջարկ է արվել: Օհանյանը, սակայն, բոլոր տարբերակներից կատեգորիկ հրաժարվել է ՝ չթաքցնելով իր դժգոհությունն ու անհանաձայնությունը նախագահի կայացրած որոշման առնչությամբ: Օհանյանի պահվածքը դուր չի եկել Սերժ Սարգսյանին, այն աստիճանի, որ նա այդ մասին անգամ արտահայտվել է: Թերևս, Սեյրան Օհանյանը ծանր է տարել իր պաշտոնակությունը նախ և առաջ այն պատճառով, որ Սերժ Սարգսյանն իրեն փոխարինող է ընտրել բանակի հետ կապ չունեցող և անգամ բանակում չծառայած Վիգեն Սարգսյանին: Մեզ հայտնի է դարձել, որ շուտով կստեղծվի ֆոնդ, որը կղեկավարի Սեյրան Օհանյանը, իսկ վերոնշյալ ֆոնդի նպատակներն ու գործառույթները հստակեցվում են:
