Միջուկային պատերազմն արդեն չեն բացառում

Իրավիճակը Սիրիայում օրըստօրե սրվում է, վերլուծաբանները նշում են, որ ռուսների և ամերիկացիների տարաձայնություններն է՛լ ավելի են ընդգծվում, իսկ Բաշար ալ-Ասադի բանակի և ընդդիմադիր ջոկատների արյունալի բախումների դադարեցմանն ուղղված ռուս-ամերիկյան պայմանավորվածությունը տապալվում է: Եվ ահա այս ֆոնին ռուսական պետական մամուլը հետևողականորեն ակնարկում է, որ չի կարելի բացառել Արևմուտքի հետ միջուկային պատերազմի վտանգը: «Անհնազանդ Ռուսաստանին պատժելու համար Վաշինգտոնի շիզոֆրենիկները միջուկային զենքն են սրում» ոչ ադեկվատ վերնագրի ներքո «Զվեզդա» հեռուստառադիոընկերության կայքում հրապարակած վերլուծությունում Դմիտրի Սերգեևը պնդում է, որ «ամերիկյան քաղաքական վերնախավի շրջանում հակառուսական հիստերիայի հերթական փուլն է»: «Շարքային մարդիկ անտարբեր են, բայց քաղաքական գործիչները կարծես վերադարձել են 1980-ականներ, երբ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ձեռամբ Խորհրդային Միությունը պիտակավորվել էր որպես «չարյաց կայսրություն», իսկ մեր երկրի ցանկացած քայլ դիտվում էր բացասական տեսանկյունից», - գրում է Սերգեևը: Պաշտպանության նախարարության լրատվամիջոցը համարվող «Զվեդա»-ում լույս տեսած այդ հոդվածում հեղինակը թվարկել է Արևմուտքի կողմից Մոսկվային ներկայացված մեղադրանքները. Սիրիա, Ուկրաինա, «Մալայզիական ավիաուղիներ»-ի «Բոինգ»: Սերգեևի համոզմամբ, «Վաշինգտոնն արդեն վճռել է դիմել պատժիչ գործողությունների, ուստի Մոսկվան պետք է պատրաստ լինի դիմակայել առճակատմանը»: Ռուսաստանից ստացվող այլ տեղեկություններ վկայում են, որ այնտեղ իսկապես լուրջ են ընդունում միջուկային հնարավոր բախման սպառնալիքը: Մեծ Բրիտանիայում լույս տեսնող The Times-ի փոխանցմամբ, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն անցած ուրբաթ օրը հայտնել է, որ Մոսկվայում կառուցվել են ընդհատակյա ռմբապաստարաններ, որոնք կարող են ընդունել մայրաքաղաքի բոլոր բնակիչներին՝ 12 միլիոն մարդու: Ի դեպ, Վլադիմիր Պուտինի՝ 2012թ. նախագահի պաշտոնում Կրեմլ վերադառնալուց հետո Մոսկվայում առնվազն երկու անգամ տեղի են ունեցել քաղաքացիական պաշտպանության համակարգի զորավարժություններ, որոնց սցենարում եղել է միջուկային հարվածի ենթարկվելու տարբերակը: Ռուսաստանի արտգործնախարարությունն էլ պնդել է, թե Վաշինգտոնը փորձում է արդարացնել ապագայում միջուկային զենքի հնարավոր կիրառումը՝ աղավաղելով Մոսկվայի քաղաքականությունը միջուկային զենքի տեղակայման հարցերում: ԱԳՆ-ն այդ մեղադրանքն է հնչեցրել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը ասել է, որ Պենտագոնը պետք է վերանայի միջուկային զենքի կիրառման հայեցակարգը՝ հաշվի առնելով սարսափելի գրոհներ իրականացնելու Ռուսաստանի կարողությունը: Հիշեցնենք, որ Ռուսաստանն ունի 8 հազար 400 միջուկային մարտագլխիկ, Միացյալ Նահանգները՝ 7 հազար 500: Ռուսաստանն իրեն վերապահել է առաջինը միջուկային հարված հասցնելու իրավունքն այն դեպքում, երբ կա «սպառնալիք պետականության գոյության համար»: Այս ձևակերպման անորոշությունը երկրի առաջնորդներին ընձեռում է բազմազան և լայն մեկնաբանության հնարավորություն և առնվազն տեսականորեն տալիս է մարդկության ստեղծած ամենասարսափելի զենքը առանց ծայրահեղ անհրաժեշտության կիրառելու հնարավորություն: Թամար Բագրատունի

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am