Սուրիկ Խաչատրյանը կազատվի պաշտոնից
Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը ՀՀ կառավարության` հոկտեմբերի 6ի նիստի օրակարգում է: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության egov.am կայքը: «Ղեկավարվելով Հայաստանի Հան րապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6ի ՆՀ728 հրամանագրի 1.7րդ կետը` Հայաստանի Հանրա պետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Սուրիկ Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», նշվում է որոշման նախագծում: Կառավարությունը մեկ այլ որոշմամբ Սյունիքի մարզպետ կնշանակի Վահե Հակոբյանին:
