Սերժ Սարգսյանը խիստ է խոսել Կարապետյանի հետ
Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին զգուշացրել է, որպեսզի թողնի PR գործունեությունը եւ ռեալ գործի անցնի։ Թե ինչ է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը, դժվար է ասել, քանի որ Կարեն Կարապետյանն այս ընթացքում աչքի է ընկել միայն կառավարության նիստերին այս կամ այն նախարարին նկատողություն անելով եւ, ըստ էության, սովետական պաթոսի դեմ պայքարով։
