ԱՄՆ-ն ավիահարվածներ կհասցնի Ասադի զորքերին
ԱՄՆ իշխանությունները քննարկում են Սիրիայի հակամարտության հնարավոր ռազմական միջամտության տարբերակը, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով The Washington Post–ին։
Պարբերականի տվյալով՝ անցյալ շաբաթ Սպիտակ տանը տեղի է ունեցել Պետդեպարտամենտի, ԿՀՎ–ի և ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միավորված հանձնաժողովի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Սիրիայի իշխանությունների դիրքերին հարվածներ հասցնելու հարցը։
Քննարկման մասնակիցներից մեկի խոսքով՝ քննարկվող հարցերի թվում է Սիրիայի ՌՕՈւ թռիչքուղիներին թևավոր հրթիռներով և հեռահար այլ սպառազինություններով հարվածներ հասցնելու հարցը։ Առաջարկ է հնչել գործողությունն իրականացնել գաղտնի, որպեսզի շրջանցեն առանց ՄԱԿ ԱԽ-ի հավանության հարվածներ հասցնելու դեմ Սպիտակ տան առարկությունը։
