Միջադեպերի հետաքննություն անցկացնելու համար մանդատ չունենք. Անջեյ Կասպշիկ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը հոկտեմբերի 5-ին իր մանդատի համաձայն մոնիթորինգ է իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի գրասենյակից, դիտարկումից հետո դեսպան Կասպշիկը հայտարարություՍ է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ինչպես միշտ կողմերը տեղեկատվություն են ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ, այդ թվում նախորդ մոնիթորինգից հետո գրանցված հրադադարի խախտումների մասին: Տեղեկատվությունը փոխանցվել է Մինսկի խմբի անդամներին, այդ թվում համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահին: ԶԼՄ հրապարակումները հրապարակումները երբեմն նշում են, որ իմ գրասենյակը չի արձանագրում հրադադարի խախտումները կամ նշում պատասխանատու կողմին: Նրանք միգուցե վերաբերվում են այն փաստին, որ մոնիթորինգի ընթացքում, երբ գրասենյակի ներկայացուցիչներն առաջնագծում են, հրադադարի խախտումներ չեն արձանագրվում: Մենք միշտ արձանագրում ենք հրադադարի խախտումները, երբ դրանք տեղի են ունենում մեր ներկայությամբ: Այլապես մենք հիմնվում ենք տեղում հրամանատարների կողմից մեզ տրամադրված տեղեկատվության վրա:
