Սուրիկ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Armlur.am-ը հայտնում է, որ Սուրիկ Խաչատրյանը ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից: Կայքը չի կարողացել տեղեկության պաշտոնական հաստատում ստանալ, մարզպետը չի պատասխանել հեռախոսազանգերին: Կայքը հայտնում է, որ մարզպետի պաշտոնանկության հարցը կարող է ընդգրկված լինել հոկտեմբերի 6-ին կայանալիք կառավարության նիստի օրակարգում:
