Մարդը չգիտեր
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց.ՙՙԱյս փուլում պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման մասին խոսելն ավելորդ է՚՚: Հարց ուղղվեց, թե վարչապետը խոսում է պետական ապարատում բարձր որակավորում ունեցող անձանց անհաժեշտության մասին, ինչպե՞ս է պատրաստվում այդ անձանց ներգրավել համակարգ, եթե աշխատավարձերը ցածր են.“Պայմանավորվել ենք, չէ՞ անկեղծ խոսենք: Չգիտեմ, հա իրոք չգիտեմ”,ասաց նա և հեվելեց, որ պետական ծառայողների աշխատավարձը բարձրացնելը ճիշտ չի լինի, եթե այլ կարևոր հարցեր դեռևս չեն լուծվել.“Բայց մեր պետական կառավարման համակարգն էֆեկտիվ դարձնելու համար մենք անպայման այդ հարցին պետք է անդրադառնանք, հակառակ դեպքում մենք չենք ունենալու որակյալ կառավարիչներ”:
