Հալեպի Նոր Գյուղ թաղամասը հրթիռակոծվել է. հայեր են զոհվել
Այսօր կրկին ռմբակոծվել է Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասը։ Հրթիռակոծությունից զոհվել են 1986-ին ծնված Գասպար Շատոյանը և 1987-ին ծնված Մովսես Մովսիսյանը։ Վիրավորվել է Վարուժան Տոնապետյանը։ Նրա վիճակն այս պահին կայուն է մնում: Ինչպես տեղեկացրել էինք, սեպտեմբերի 30-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի Նոր գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը: Խոսվում է հինգ հայ զոհի և ութ վիրավորի մասին»: Մանրամասները՝ Arevelk.am-ում:
