Արդեն նոր խնդիր ունի
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր խդիրներ է դրել իր ղեկավարած կառույցի առաջ: Խոսելով կոնկրետ խնդիրների մասին՝ Երիցյանն ասաց, որ դրանք վերաբերում են 9-11 ծառայությանը, ճգնաժամային կառավարման ծառայությանը, ազգաբնակչության օգնությանը և այլն: «Մի խոսքով՝ ԱԻՆ-ն իր առջև դրված խնդիրներն ինչպես կատարել է, այնպես էլ կատարելու է: Մենք տարբեր երկրների հետ աշխատում ենք և մեր առջև դրված խնդիրները բոլորս միասին փորձում ենք լուծել»,- ասաց նա:
