Կարապետյանն անկեղծանում է
Այս փուլում պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման մասին խոսելն ավելորդ է, այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:Հարցին, թե վարչապետը խոսում է պետական ապարատում բարձր որակավորում ունեցող անձանց անհաժեշտության մասին, ինչպե՞ս է պատրաստվում այդ անձանց ներգրավել համակարգ, եթե աշխատավարձերը ցածր են, Կարեն Կարապետյանը պատասխանեց. - Պայմանավորվել ենք, չէ՞ անկեղծ խոսենք: Չգիտեմ, հա իրոք չգիտեմ: Նա նշեց, որ պետական ծառայողների աշխատավարձը բարձրացնելը ճիշտ չի լինի, եթե այլ կարևոր հարցեր դեռևս չեն լուծվել: Ըստ վարչապետ՝ մեր պետական կառավարման համակարգն էֆեկտիվ դարձնելու համար մենք անպայման այդ հարցին պետք է անդրադառնանք, հակառակ դեպքում մենք չենք ունենալու որակյալ կառավարիչներ:
