«Ժպիտը ձեզ շատ է սազում, պարոն վարչապետ». Թեւան Պողոսյանը Կարեն Կարապետյանին
«Ժպտացեք»,- Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր կառավարության անդամներին դիմեց պատգամավոր Թևան Պողոսյանը:Նա նկատեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարության անդամների դեմքի արտահայտությունը նախորդ անգամվա համեմատ փոխվել է: «Լիակատար այլ էր կառավարության ներկայացուցիչների դեմքը նախորդ քառօյայում, քան հիմա: Պարոն վարչապետ, ժպտալն ամենաշատը ձեզ է սազում, այնպես որ ըտենց մի նստեք: Գիտեմ, որ երկրի վիճակը շատ ծանր է, բայց սպասում ենք լավ ծրագրի՝ համակարգային փոփոխություններով», ասաց Թևան Պողոսյանը:
