Աշխատավարձի բարձրացում-որակյալ կառավարիչներ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ճիշտ չի համարում այս պահին խոսել պետական ծառայողի աշխատավարձի բարձրացման մասին: «Այս պահին խոսել պետական ծառայողի աշխատավարձի բարձրացման մասին, երբ մենք բազմաթիվ այլ խնդիրներ չենք լուծել, կարծում եմ՝ ճիշտ չի լինի», - Ազգային ժողովում ասաց Կ.Կարապետյանը:
Վարչապետը շեշտեց՝ պետական կառավարման համակարգը էֆեկտիվ դարձնելու համար այդ հարցին անպայման կանդրադառնան:
«Հակառակ դեպքում, մենք չենք ունենալու որակյալ կառավարիչներ, դա իրականում խնդիր է», - նշեց նա:
