Ամիրյանը հասավ ռաբիսին
Ռաբիսի առկայությունը եթերում հնարավոր է կրճատել հասարակության մոտ ընդհանուր մշակութային կրթությունը բարձրացնելու շնորհիվ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Ոչ միայն երաժշտության, այլև արվեստի մնացած ճյուղերում մեր ազգային տեսակին ոչ հարիր նման մոտեցումները պետք է իսպառ վերանայել: Այդ խնդիրն ընկած է մշակույթի նախարարության ծրագրերի հիմքում», - նշեց նախարարը: Ըստ նախարարի՝ ժամանցային հաղորդումներն անհրաժեշտ են, բայց կա որակի խնդիր, որը կարելի է վերացնել ճիշտ մշակութային քաղաքականություն վարելու դեպքում: «Ես և մեր ամբողջ աշխատակազմը աշխատում ենք այն օրենսդրական նախաձեռնությունների վրա, որոնք թույլ կտան բացառել տարբեր տեսակի ոտնձգությունները մշակութային արժեքների նկատմամբ», - ասաց Ա.Ամիրյանը:
