Հայ ճարտարապետների դամբարան՝ Ստամբուլում

Օսմանյան կայսրության ամենահայտնի ճարտարապետների տոհմերից մեկի՝ հայազգի Բալյան ընտանիքի ընտանեկան դամբարանի վերաբացումը լուսաբանած թուրքական լրատվամիջոցներն առաջին անգամ Բալյանների մասին խոսել են որպես հայկական ծագում ունեցող գերդաստանի: Ծագումով Կեսարիա քաղաքից Բալյանների գերդաստանը եղել է օսմանյան շրջանի ամենահայտնի ճարտարապետների տոհմերից մեկը, որի անդամները կառուցել են Ստամբուլի ամենահայտնի պալատներից ու մզկիթներից շատերը: Մինչդեռ Թուրքիայում խուսափում են խոսել Բալյանների հայկական ծագման մասին: Հաճախ զբոսաշրջիկներին ուղեկցող էքսկուրսավարները նրանց մասին պատմում են իբրև «Բալիանի» իտալական տոհմ: Մինչդեռ օրեր առաջ տեղի ունեցած Բալյանների դամբարանի վերաբացումը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում, բացման հանդիսավոր արարողությունը լուսաբանվել է թուրքական գրեթե բոլոր ԶԼՄ-ների կողմից, այսպիսով`վերջին 90 տարում առաջին անգամ թուրք հասարակությանը պատմվել է, որ Ստամբուլի այցեքարտը համարվող բազմաթիվ կառույցներ, այդ թվում և հռչակավոր Դոլմաբահչե և Չըրաղան պալատները, հայ ճարտարապետների ձեռքի գործերն են: Ստամբուլի Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատանը գտնվող դամբարանը նորոգվել է Ստամբուլում գործող «Հայ ճարտարապետների միության» (HAYCAR) և Հրաչ ու Հակոբ Քըրմըզյանների անմիջական հովանավորությամբ: Դամբարանի նախագծի հեղինակն է Դավիթ Այնալըն, ճարտարապետը` Գևորգ Օզքարագյոզը: «Հայ ճարտարապետների միության» ղեկավար խմբի անդամ, «Մշակութային ժառանգության պահպանման» միության հիմնադիր և ղեկավար խմբի անդամ, արվեստի պատմության պրոֆեսոր և հայ մշակույթի մասնագետ Էլմոն Քարսարվանյան Հանչերի խոսքով` նախաձեռնող խմբի անդամների համար շատ կարևոր էր, որ Բալյանների դամբարանը վերակառուցվեր հենց հայ ճարտարապետների ձեռքով: Թեև որոշ տեխնիկական հարցերում և հատկապես դամբարանի լուսավորության հարցում հայկական միությանն օգնել է նաև Ստամբուլի քաղաքապետարանը: «Մեր ուսերին թողնված պարտքն է, իմ և ամբողջ հայության», - հպարտությամբ նշել է Էլմոն Քարսարվանյան Հանչերը: Ի դեպ, բացման արարողության ժամանակ թուրք լրագրողներին հատկապես զարմացրել է պոլսահայ պրոֆեսորի մաքուր և առանց առոգանության թուրքերենը, որին ի պատասխան տիկին Հանչերը հպարտությամբ պատասխանել է. «Ես իմ հայերենն էլ եմ մաքուր խոսում»: Բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լուսանկարել է անձամբ Արա Գյուլերը, նույն ինքը` «Ստամբուլի աչքը»: Image result for Balyan mezarligi

դիտվել է 141 անգամ
Լրահոս
Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ» Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ» Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am