Սաուդյան Արաբիա.չարիք և ահաբեկչություն

Մերձավոր արևելյան խնդիրներում` թե հակամարտություններում, թե նավթի գների շուրջ վարվող քաղաքականությունում մշտապես հնչում է Սաուդյան Արաբիայի ձայնը: Օրինակ` տարեսկզբին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում էր, որ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի Սիրիա ներխուժման ռիսկ գոյություն ունի: Ասադը հայտարարել է, որ «չի բացառում» նմանատիպ ներխուժումը: Ամիսներ առաջ սրվեցին Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունները: Սաուդյան Արաբիան հանդիսանում է այն երկիրը, որտեղ առաջացել է իսլամական ծայրահեղականությունը, նման կարծիք էր հայտնել Իրանի ԱԳ առաջնորդ Մոհամադ Ջավադ Զարիֆը` հավելելով. «Ծայրահեղական և ահաբեկչական իսլամիզմի գաղափարները տարածաշրջանի համար հիմնական սպառնալիքներն են, իսկ այդ գաղափարները դուրս են գալիս Սաուդյան Արաբիայից և ամրապնդվում են նրա ֆինանսական պաշարներով»: Զարիֆը շեշտել էր, որ հենց այդ գաղափարներն են հանդիսանում Մերձավոր Արևելքի անկարգությունների հիմնական գործոնը: Գարնանից անսպասելի տեղեկություններ շրջանառվեցին Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև հնարավոր համաձայնությունների մասին: Հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներին հաջողվել է համաձայնության գալ նավթի արդյունահանման սառեցման հարցում: Սաուդյան Արաբիան առաջին անգամ էր համաձայնվել սառեցնել արդյունահանման մակարդակը առանց Իրանի մասնակցության: Մինչև այդ թագավորության իշխանությունները իրենց որոշումը կապում էին Իրանի կողմից արտահանման սառեցման հետ, որը պատրաստ չէր գնալ այդ քայլին, քանի դեռ արդյունահանումը չէր հավասարվել մինչպատժամիջոցյան մակարդակին: Ապրիլի կեսին մեկ այլ ուշագրավ տեղեկություն ի հայտ եկավ. Սաուդյան Արաբիան սպառնաց ԱՄՆ-ին: Էր Ռիյադը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմին ու Կոնգրեսի անդամներին նախազգուշացրել էր, որ կարող է վաճառքի դնել թագավորությանը պատկանող մոտավորապես 750 մլրդ դոլարի արժողության ամերիկյան ակտիվները՝ խուսափելու համար դրանց սառեցումից, եթե Վաշինգթոնն ընդունի օրենք, որը թույլ է տալիս ամերիկյան դատարաններում դատել սաուդյան կառավարությանը՝ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններին նրա մասնակցության մեղադրանքով: Այս մասին Օբամայի աշխատակազմին տեղեկացրել էր թագավորության ԱԳՆ ղեկավար Ադել ալ Ջուբեյրը Վաշինգթոն կատարած այցի ժամանակ: The New York Times-ը գրել էր, որ Պենտագոնի ու Պետդեպարտամենտի ներկայացուցիչները գաղտնի մի քանի հանդիպում են ունեցել ամերիկյան օրենսդիրների հետ ու նախազգուշացրել նրանց այդ օրինագծի ծանր ֆինանսական հետևանքների մասին: Առհասարակ, Սաուդյան Արաբիայի հանդուգն քաղաքականության հիմքերը հասկանալու համար` արժե ուսումնասիրել Սաուդյան Արաբիայի դերը տարածաշրջանում: Սաուդյան Արաբիան տարածաշրջանային բոլոր հակամարտություններին և տարաձայնություններին մշտապես անուղղակիորեն մասնակցություն ունեցող երկիր է: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Աաուդյանները, օգտվելով Օսմանյան կայսրության տրոհումից, պայքար ծավալեցին կենտրոնացված պետություն ստեղծելու համար։ 1920-ին նրանք իրենց տիրապետությունը հաստատեցին Ասիրի մի մասի (ամբողջ Ասիրի վրա՝ 1930-ին), 1921-ին՝ Շամմարի վրա։ 1921-ին Աբդուլ Ազիզ Ալ-Աաուդը հռչակվեց Նեջդի և միացված մարզերի սուլթան։ Նեջդի և Հիջազի միջև 1924—1925-ի պատերազմի հետևանքով Իբն Աաուդը իր պետությանը միացրեց նաև Հիջազը։ 1926-ի հունվարին նա իրեն հայտարարեց Հիջազի թագավոր և Նեջդի ու միացված մարգերի սուլթան։ 1926-ի փետրվարի 16-ին սովետական կառավարությունը պաշտոնապես ճանաչեց նորաստեղծ պետությունը և նրա հետ հաստատեց դիվանագիտական հարաբերութուններ։ 1932-ից պետությունը կոչվեց Սաուդյան Արաբիա։ Երկրորդ համաշխարհային պատերազմին (1939—1945) Սաուդյան Արաբիան չմասնակցեց, սակայն խզեց դիվանագիտական հարաբերությունները ֆաշիստական Գերմանիայի (1941) և Իտալիայի (1942) հետ։ Պատերազմի վերջին և հատկապես հետո Սաուդյան Արաբիայում ուժեղացավ ամերիկյան ազդեցությունը։ 1943-ին ԱՄՆ-ը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Սաուդյան Արաբիայի հետ և 1943-ին նրա վրա տարածեց լենդ-լիզի օրենքը, Դահրանում ստեղծվեց ամերիկյան Մեքքա էր-Ռիադ պալատի մուտքը ռազմաօդային բազա։ Ամերիկյան նավթային մոնոպոլիստական ընկերությունները դարձան երկրի նավթի հիմնական շահագործողները։ 1953-ին, Աբդուլ Ազիզ Ալ-Աաուդի մահից հետո, գահ բարձրացած Սաուդ թագավորը ընդունեց մի շարք խիստ օրենքներ, որոնցով ծանր պատիժների (ընդհուպ մինչև մահապատիժ) սպառնալիքով արգելվեցին գործադուլներն ու ցույցերը։ 1950—1960-ական թթ․Սաուդյան Արաբիայի զարգացումն ընթացավ լարված ներքաղաքական մթնոլորտում, խիստ սրվեցին տնտեսական հակասությունները։ Արվեց պայքարը Աաուդ բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի և եղբայրների միջև։ 1962-ին Սաուդ բին Աբդուլ Ազիզ Ալ-Աաուդը ստիպված փաստական իշխանությունը զիջեց եղբորը՝ Ֆայսալ բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդին, իսկ 1964-ին հրաժարվեց գահից։ Ֆայսալը որոշ ռեֆորմներ անցկացրեց, որոնք սակայն չփոխեցին Սաուդյան Արաբիայի հասարակական-քաղաքական կառուցվածքի բնույթը։ Արտաքին քաղաքականության բնագավառում, 1960-ական թվականներից սկսած հստակորեն դրսևորվեցին Սաուդյան Արաբիայի նկրտումները՝ գլխավոր դեր խաղալ իսլամական և արաբական աշխարհում։ Վերջին 40-45 տարիների ընթացքում թագավորությունը կարողացել է հաղթահարել աղքատությունը, ինչը կապված է նավթի ահռելի պաշարների հետ: Սաուդյան Արաբիան իսլամի հայրենիքն է, նրա տարածքում են գտնվում իսլամական աշխարհի գլխավոր սրբատեղիները, որտեղ ամեն տարի մուսուլմաններն ուխտագնացության են գնում: Թագավորությունը տարեկան Ղուրանի միլիոնավոր օրինակներ և այլ իսլամական գրքեր է տպագրում և տարածում ողջ աշխարհում, ինչպես նաև հսկայական գումարներ է տրամադրում մզկիթների կառուցման համար: Սաուդյան Արաբիան ակտիվորեն ֆինանսավորում է տարբեր իսլամիստական շարժումների գործունեությունը, հենց նա է համարվում վահաբիական շարժման աջակիցը ողջ աշխարհում: Իսլամական գործոնը զգալի ազդեցություն է գործում թագավորություն արտաքին քաղաքականության ձևավորման վրա: Սաուդիտները վստահ են, որ իրենց երկրի կոչումն է ղեկավարել իսլամական աշխարհը: Սակայն իր արտաքին քաղաքականությունում Սաուդյան Արաբիան հիմնական շեշտը դնում է ԱՄՆ-ի վրա, ինչը պայմանավորված է անվտանգության խնդիրներով: Թագավորությունը միջազգային և տարածաշրջանային օրակարգի գլխավոր խնդիրների շուրջ իր գործողությունները համակարգում է Միացյալ Նահանգների հետ: Բացի այդ, Սաուդյան Արաբիան հանդես է գալիս Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի ամրապնդման օգտին, որը ստեղծվել է 1981 թվականին և ներառում է 6 արաբական միապետություններ՝ Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Քուվեյթ, Կատար, ԱՄԷ, Օման: Թագավորությունը ցանկանում է այս Խորհուրդը դարձնել միասնական տարածաշրջանային ուժ, որը կկարողանա հանդես գալ որպես միջազգային հարաբերությունների լիարժեք խաղացող: Այսօր, ըստ էության, Սաուդյան Արաբիան իր քայլով Մերձավոր Արևելքում առկա փխրուն ստատուս-քվոն հասցրեց ապակայունացման հասնելու իրավիճակի: Շիա քարոզիչ Նիմր Բակիր ալ-Նիմրի գլխատումը սաուդյան իշխանությունների կողմից պայթյունի դեր խաղաց ոչ միայն Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների, այլև ամբողջ տարածաշրջանում շիա-սուննի հակասությունները սրելու տեսանկյունից: Դրա հետևանքները կարող են չափազանց վտանգավոր լինել ինչպես ամբողջ Մերձավոր Արևելքի, այնպես էլ հարակից տարածաշրջանների համար: Իրանը, որպես քաղաքական և քաղաքակրթական համակարգ, մշտապես ունեցել է կրոնական և ազգայնական գաղափարախոսությունների եղանակով ստեղծված քաղաքական առանցք, որի կենտրոնական և անփոփոխ գաղափարն Իրանն է: Մինչդեռ Սաուդյան Արաբիան ինչ-որ առումով արհեստականորեն միավորված պետական կազմավորում է: Թե Ինչու՞ Սաուդյան Արաբիան Իրանի դեմ գնաց նման քայլի, այս հարցի պատասխանները գուցե մի քանիսն են: Բայց պատճառներից մեկը, թերևս, Իրան-Արևմուտք հարաբերություններում փոխհամաձայնություններն են, Իրան-«վեցյակ» հայտնի համաձայնությունը և Իրանի` մեկուսացումից դուրս գալու հնարավորությունները: Մետաքսյա Շալունց

դիտվել է 438 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am