Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունն այսօր կքննվի Վերաքննիչում
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր ժամը 16:30-ին կքննի «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի՝ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին այսօր Հայելի ակումբում ասաց Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը: Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանն անազատության մեջ է գտնվում է հուլիսի 30-ից՝ Սարի թաղի դեպքերից հետո: Սակայն, այսօր Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ Անդրիաս Ղուկասյանը նաև տուժող է ճանաչվել ՀՔԾ-ում քննվող Սարի թաղի իրադարձությունների ժամանակ ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում:
