Արամ Հարությունյանի հրաժարականի իրական պատճառը
Մեր տեղեկություններով՝ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի հրաժարականի պատճառը նրա առողջական լուրջ խնդիրներն են: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից: Նրա փոխարեն նշված պաշտոնում նշանակվել է «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանը: Վերջինս 2003-2010 թթ. եղել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում ֆինանսական վարչության պետի տեղակալը:
