Արկադի Փելեշյանը բերման է ենթարկվել Երևանում
Վանաձորի ՏԻՄ ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորած թեկնածու Արկադի Փելեշյանն այսօր հայտնաբերվել և բերման է ենթարկվել Երևանում, հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:
Փելեշյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
Ավելի վաղ Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդում էր ստացելՎանաձորում Հայ ավետարանչական եկեղեցու հովիվ Ռաֆիկ Գրիգորյանին ծեծի ենթարկելու մասին:
