Նոր մամրամասներ Գյումրիում 11-ամյա դպրոցականի մահվան դեպքից. Երեխան հիվանդության վերաբերյալ թղթեր չի ունեցել

  Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Գյումրու Կույումջայանի անվան թիվ 21 հիմնական դպրոցում: Հինգերերորդ  դասարանի  աշակերտ Սարգիս Տիգրանյանի ինքնազգացողությունը ֆիզկուլտուրայի դասի ընթացքում անսպասելի  վատացել է: 11 ամյա երեխան մահամերձ վիճակում տեղափոխվել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց: «Երեխային շտապօգնության մեքենայով հիվանդանոց բերել են 11.15-ի կողմերը՝ արդեն մահամերձ վիճակում՝ սրտի կանգով, բայց դեռ կենսաբանական մահը չէր գրանցվել: Ռեանիմացիա ենք արել 40 րոպե, ամեն ինչով՝ դեղորայք, ապարատ, ոչ մի արդյունք չտվեց, գրանցվեց մահ»,– Tert.am-ին հայտնել էր  հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը: ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության  վարչության  պետ Նարինե Հովհաննսիյանը hayeli.am-ի զրույցում տեղեկացրեց, որ  ողբերգական դեպքի կապակցությամբ ինքն արդեն զրուցել է Շիրակի մարզպետարանի կրթության  վարչության պետի և դպրոցի տնօրենի հետ. «Տեղի  է ունեցել շատ ցավալի դեպք, մենք բոլորս ցնցված ենք: Դպրոցում երեխան որևէ խնդիր չի ունեցել, առողջության հետ կապված փաստաղթեր՝ ֆիզկուլտուրայի դասից ազատվելու համար  չի ներկայացրել : Ես խոսել եմ վարչության պետի և  դպրոցի տնօրենի հետ: Տնօրեն  Հասմիկ Անդերասյանը ինձ տեղեկացրեց, որ  դեպքն անսպասելի է  եղել: Դպրոցում այդ օրը տեսչական ստուգում է   կատարվել և  երեխայի ինքնազգացութցույունը վատանալուց  րոպեներ առաջ ինքն ու տեսչության ներկայացուցիչը մտել են սպորտ դահլիճ:  Ֆիզկուլտուրայի ուսուցիչը մատյանն է լրացնելիս եղել, իսկ երեխաները  նստած են եղել երկար նստարանին: Տնօրենի ու տեսուչի դահլիճից դուրս գալուց մի քանի րոպե անց երեխան վատացել է,  անմիջապես կանչել են շտապօգնություն, ինչպես նաև երեխայի ծնողին: Ցավոք երեխային  փրկել չի  հաջողվել:   Տնօրենը զրուցել է նաև դասվարի հետ, նա ևս պատմել է, որ չորս տարիրների ընթացքում երեխան  դպրոցում ոչ մի անգամ ինքնազգացողության վատացում չի ունեցել:  Ընդամնեի մի անգամ ծնողները նրան տարել են Երևան՝ ճիճվաթափության  դեմ բուժման համար: Սակայն տնօրենի պատմելով հիվանդանոցում ուսուցիչներից մելը լսել է, որ երեխային ծնողներն ասել են, որ նախկինում մի անգամ երեխան ունեցել է ուշագանցություն, սակայն ընտանիքում կարծել են, թե դա կապված է եղել  երկար ժամանակ հաց կերած չլինելու  հանգամանքով:  Ամեն դեպքում դպրոցում վեճ, կռիվ, կամ որևէ  այլ միջադեպ չի եղել, ֆիզկուլտուրայի դասն էլ  նոր-նոր է սկսված եղել, ինչ-որ ծանրաբեռնող  ֆիզիկական վարժանք երեխաները դեռ չեն էլ կատարել:  Իհարկե բոլոր  հարցերի  վերջնական պատասխանը կտա  նախաքննությունը և օրենքով նախատեսված մնացած հետազոտությունները»,- մեզ հետ զրույցում նշեց Նարինե Հովհաննիսյանը, ավելացնելով որ  տնօրենի պատմելով երեխան եղել է  լավ սովորող, համեստ ու խելացի աշակերտ: Նարինե Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ առողջական խնդիր ունեցող երեխաների համար կարգով նախատեսվում է բուժական ֆիզկուլտուրա՝ ըստ հատուկ խմբերի: Առանձին  դեպքերում,եթե կա համապատասխան բժշկական ցուցում,  երեխան ընդհանրապես ազատվում է ֆիզկուլտուրայի և Նախնական զինվորական պատրաստության դասերից:Դա չի ազդում աշակերտի ո՛չ  փոխոդրման, ո՛չ էլ առաջադիմության  վրա:   Կարինե Սարիբեկյան  

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am