ԱՆ աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը ազատման դիմում է գրել
««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարի աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը աշխատանքից ազատման դիմում Է գրել։ Նա դիմումը ներկայացրել է առողջապահության նախարարի պաշտոնում Լևոն Ալթունյանի նշանակումից օրեր հետո։ Երեկ արդեն Արմեն Կարապետյանը, պտտվելով նախարարության աշխատասենյակներով, հրաժեշտ Է տվել աշխատակիցներին, ապա հեռացել։ «Ժողովուրդը»-ը տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեց առողջապահության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ Արմեն Կարապետյանն իր սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
