Որքան է եղել Կարեն Կարապետյանի աշխատավարձը Ռուսաստանում
"Չորրորդ իշխանություն" թերթը գրում է. "ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի գույքի և եկամուտների հայտարարագրից պարզ է դառնում, որ մինչև վարչապետ նշանակվելը՝ Ռուսաստանում աշխատելու տարիներին, նրա աշխատավարձը կազմել է ամսական մոտ 132 հազար դոլար։ "ՉԻ" - Կարեն Կարապետյանն, ինչ խոսք, բացառիկ հայրենասեր մարդ է։ Թողել է իր ամսական 132 հազար դոլարը և եկել աշխատելու 2 հազար դոլարից պակաս աշխատավարձով": Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
