ՀՎԿ թեկնածուն դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդին ու փախել
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով, երեկ՝ երեկոյան, «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: Լուրը ճշտելու համար կապ հաստատեցինք Ռաֆիկ Գրիգորյանի հետ, սակայն հեռախոսազանգին լացակումած պատասախանեց Գրիգորյանի կինը, ով փոխանցեց, որ Ռ. Գրիգորյանը ի վիճակի չէ պատասխանել եւ այս պահին նրան հետազոտում են բժիշկները: Ավելի ուշ, փաստի առթիվ ոստիկանությունը հետախուզում հայտարարեց Արկադի Փելեշյանի նկատմամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
