Գողականը հաղթեց գողականին. ինչ շարունակություն կլինի

Սևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական, ինքնաառաջադրված Ռուդիկ Ղուկասյանը  հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին պարտվել է անկուսակցական, «Սևան» ազգային պարկի տնօրենի տեղակալ  Սարգիս Մուրադյանին:Վերջինիս, հիշեցնենք, որ ոչ պաշտոնապես սատարում էր ՀՀԿ-ն:  Ռուդիկ Ղուկասյանն ստացել է 3669 ձայն, Սարգիս Մուրադյանը` 6671, երրորդ թեկնածուն` Արա Սմբատյանը`1188:Սեւանում ինչպես նախընտրական իրավիճակ էր դուրս եկել վերահսկողությունից, այնպես էլ բուն ընտրություններն էին դարձել անկառավարելի: Վիճակն այն աստիճան էր լարվել, որ ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը լրատվամիջոցներին ահազանգում էր հարազատ կուսակցության ապօրինի գործողությունների մասին, այն  մասին, թե ինչպես են իր մրցակցի համար համատարած ընտրակաշառք բաժանում, եւ որ դա առաջարկվում էր անգամ պատահական անցորդներին: Դեռ նախընտրական թոհուբոհից հասկանալի էր դարձել, որ Ղուկասյանի դեմ ՀՀԿ-ն միջոցներ չի խնայելու: Հանրահայտ Ուդոն վայելում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավոչությունը, հենց նրա շնորհիվ էլ անցած անգամ նա դարձավ քաղաքապետ: Ու երբ Աբրահամյանին հեռացրեցին իշխանական վերնախավից, ՀՀԿ-ի թիրախում հայտնվեց նաեւ Ուդոն: Իշխանությունից ոչ ուղղակի խողովակներով բացատրում էին, որ չեն ցանկանում Ռուդիկ Ղուկասյանի պես կրիմինալ քաղաքապետ ունենալ, նա հայտնի է գողական շրջանակների հետ ունեցած սերտ հարաբերություններով: Բայց եթե Ուդոյից հրաժարվելու գլխավոր պատճառը նրա կրիմինալ համբավն էր, ապա իշխանությունը լայնամասշտաբ  որս պիտի սկսի սեփական թիմակիցների նկատմամբ։ Բայց ահա, ընդամենը օրեր առաջ Էջմիածնում նույն բռնի՝ ծեծ ու ջարդի, անգամ կրակոցների գնով քաղաքապետի պաշտոնին տիրացավ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, որը հոր արժեհամակարգի անշեղորեն կրողն է։ Մասիս քաղաքում էլ ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսա Դավիթ Համբարձումյանի համար արշավանքներ կազմակերպվեցին եւ պայքարից դուրս մղվեց ԲՀԿ-ական Կարապետ Օհանյանը։ Մարդը ողջ առողջ առաջադրվել էր, բայց մի քանի օր հետո պարզվեց, որ նա վատառողջ է ու չի կարող շարունակել պայքարը, բայց բոլորն էին խոսում նրա անհետացման ու իր դեմ կիրառված ճնշումների մասին։ Կամ օրինակ անցած անգամ Գորիսի ընտրապայքարից դուրս եկավ դաշնակցական Արթուր Աթայանը, նա հայտարարեց, որ ամենազոր մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ճնշումներ կան իր եւ իր թիմի նկատմամբ։ Ակնհայտ էր, որ ՀՀԿ-ն այլ նպատակներ էր հետապնդում ու ենթադրվում էր, որ այստեղ է մոբիլիզացվելու ողջ ռեսուրսը: Ուշագրավն այն է, որ ընտրված անկուսակցական Սարգիս Մուրադյանը կրիմինալ համբավով չի զիջում Ղուկասյանին: Նա թեպետ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի համակուրսեցին է եւ Շարմազանովը դերակատարում է ունեցել Մուրադյանի առաջադրման հարցում, բայց ընտրություններին նրա համար աշխատել է նորատուսցիների կլանը: Այս գյուղի հայտնի քրեական հեղինակություններ՝ նորատուսցի եղբայրների տղաերը այսպես ասած՝ <<վիզ>> են դրել Մուրադյանի համար ու հասել նպատակին:Դրանից բացի մինչեւ ընտրությունները Վովա Գասպարյանն է գործի անցել հանուն Մուրադյանի: Նրա հրահանգով համապատասխան մարմինները քաղաքում վախի մթնոլորտ են ստեղծել, որոշների հետ բացատրական զրույցներ ունեցել, որպեսզի ընտրություններն անցնեն հնարավորինս զուսպ: Սեւանում քրեական կլանների պայքար է ըստ էության տեղի ունեցել, այստեղ  կլանային բախումն անխուսափելի են համարում: Անցած շաբաթ էլ Ուդոյին  բերման ենթարկելու որոշում էր ընդունվել։ Ղուկասյանին հարցաքննել էին մի քրեական գործի շրջանակով, որը հարուցվել է ստորգետնյա խողովակները յուրացնելու փաստով։ «Շոու ա, որը կազմակերպում ա Սևանի ոստիկանապետը, Աղեկյանը: Էդ շոուն կազմակերպել ա ինքը, խողովակները տարել ա, հանել ա, ես տեղյակ չեմ ոչ մի բանից: Ես հիմա եկել եմ բաժին, քննիչը արձանագրությունը կազմում ա, գնում եմ տուն: Շոու ա կազմակերպել, որ պիտի գան 4 հոգով գործող քաղաքապետին աշխատավայրից տանեն: Ինքնը նորից պրովակացիա ա անելու, էս չլինի, ուրիշ բան ա անելու»,-Tert.am-ի հետ զրույցում բերման ենթարկելուն էր անդրադարձելՂուկասյանը: Չի բացառվում, որ երբ կրքերը շիկանան, այս գործին լրջորեն ընթացք տրվի: Անի Սահակյան

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am