ՌԴ С-300 ՀՕՊ համակարգը կտեղակայվի Սիրիայում
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Սիրիա է ժամանել ռուսական С-300 զենիթահրթիռային համակարգի կայանքը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ՊՆ ներկայացուցչի խոսքով` համալիրի խնդիրը Տարտուսի ռազմածովային բազայի և մոտակայքում գտնվող ՌԴ ռազմածովային նավատորմի նավերի անվտանգությունն ապահովելն է օդից ստացվելիք հնարավոր սպառնալիքներից: Կոնաշենկովը հավելել է, որ անհասկանալի է, թե ինչու է С-300 համակարգի տեղակայումը Սիրիայում իրարանցում առաջացրել Արևմուտքում: Նման համակարգի` Սիրիայում տեղակայման մասին ավելի վաղ հաղորդել էր ամերիկյան Fox News հեռուստաընկերությունը։
