Մոսկվան ԱՄՆ-ին մեղադրում է` «սպառնալիքի ու շանտաժի» համար

Ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները չեն գործում, Սիրիայում իրավիճակն անկառավարելի է: Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները միմյանց մեղադրում եմ Սիրիայում իրավիճակը բարդացնելու, հաստատված հրադադարը չպահպանելու մեջ: Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը, հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ֆեյսբուքյան էջը։ «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները շարունակել են քննարկել իրավիճակը Սիրիայում՝ այդ թվում իրավիճակի կարգավորման հնարավորությունները Հալեպի շուրջ, որտեղ հակառակ ռուս-ամերիկյան պայմանավորվածություններին շարունակվում են մարտական գործողությունները»,- ասվում է հաղորդագրությունում։ Հեռախոսազրույցի մանրամասների հայտնի է դարձել, որ Լավրովն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ մի շարք հակակառավարական խմբավորումներ, որոնք Վաշինգտոնում համարվում են «չափավոր» ընդդիմություն, ոչ միայն չհետևեցին ռուս-ամերիկյան պայմանավորվածություններին, այլ նաև սկսեցին միանալ «Ջաբաթ ան-Նուսրայի» հետ, որը «Ալ-Քաիդայի» ստորաբաժանումն է: Նա նշել է, որ ԱՄՆ պետք է ամերիկամետ ընդդիմադիր խմբավորումները առանձնացնի ահաբեկչական խմբավորումներից: Իր հերթին, Ջոն Քերրին հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել Սիրիայում Ռուսաստանի հետ համագործակցությունը, եթե սիրիական զորքերն ու ռուսական ավիացիան չդադարեցնեն Հալեպի վրա հարձակումը: Նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կսառեցնի Ռուսաստանի հետ փոխգործակցությունը, եթե Մոսկվան անհապաղ քայլեր չձեռնարկի Հալեպում հարձակողական գործողությունների դադարեցման համար: «Արևմուտքը, Միացյալ Նահանգների գլխավորությամբ, չի կատարում Սիրիայի վերաբերյալ հանձնառությունները», իր հերթին հայտարարում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հարվածներ է հասցնում միայն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դիքերին, և ձեռք չի տալիս «Ջեբհաթ ան Նուսրայի» զինյալներին: Մոսկվան շեշտում է, որ ԱՄՆ-ը փորձում է Ռուսաստանի վրա բարդել այն բանի ամբողջ պատասխանատվությունը, ինչ տեղի է ունենում Սիրիայում: Այս մասին ուղիղ հայտարարել է Լավրովը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի ԱԽ-ի վերջին նիստում ամերիկյան կողմի արած հայտարարությունները: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 25-ի նիստը նվիրեց Սիրիայի Հալեպ քաղաքի իրադրությանը, որտեղ կառավարական զորքերը գործողություն են իրականացնում զինված խմբավորումների դեմ: Արտահերթ հանդիպում գումարած Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Ֆրանսիան իրենց ելույթներում մեղադրանքներ էին հնչեցնում Դամասկոսի և Մոսկվայի հասցեին։ РИА Новости Լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունը Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ: Ռյաբկովի խոսքով` այդ հայտարարությունները «սպառնալիքների, շանտաժի քաղաքականություն են», որոնք ուղղված են ԱՄՆ-ի համար շահավետ լուծումներ պարտադրելուն: «Նման հիմքի վրա հնարավոր չէ կարգավորման կամ կայունացման հասնել: Սակայն ուժով ոչինչ չի հաջողվի: Մենք ունենք մեր մոտեցումներն ու սկզբունքները», - ընդգծել է Ռյաբկովը: Այսպիսով, ռուս-ամերիկյան` «պատմական» համարվող համաձայնությունից օրեր անց` կրկին Մոսկվան ու Վաշինգտոնը Սիրիայի հարցում ընդհանուր հայտարարի չեն գալիս: Թեև ռուս-ամերիկյան դիվանագիտական շփումներն ու հեռախոսազրույցները Սիրիայի հարցով շարունակվում են, բայց, ակնհայտորեն, Սիրիայում խաղաղության հաստատման հույսեր մոտ ապագայում չկան... Թամար Բագրատունի

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am