Խայտառակ դրություն Հալեպում․ ի՞նչ են մտածում Երևանում

Մի քանի օր է Հալեպում դաժան հրթիռակոծություններ են շարունակվում` ընդգրկելով նաև հայաբնակ թաղամասերը: Սիրիական պատերազմի կիզակետերից մեկը հանդիսացող Հալեպում վերջին օրերին հրթիռակոծությունները սաստկացան: Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում բազմաթիվ զոհերի թվում նաև վեց հայ կա, նրանցից մեկը՝ անչափահաս։ Տեղի «Գանձասար» թերթի թղթակցի փոխանցմամբ՝ հրթիռներն ընկել են հայաբնակ Նոր Գյուղ և Վիլլաներ թաղամասերի վրա: Հրթիռ էր ընկել նաև Հինտոյան ընտանիքի խանութի առաջ, քույրն ու եղբայրը զոհվել են, մայրը՝ վիրավորվել։ «Զոհերն են Արման Հինտոյան և Միրեյ Հինտոյան, որ քույր-եղբայր են մեկ ընտանիքից, Ծիլա Ճապաղջուրյան և Հասմիկ Կիրակոսյան, ունենք վիրավորներ, որոնք ոչ ծանր վերքեր ստացան, ոմանք ծանր վերքեր ստացան, ոմանց ոտքը, ձեռքը կտրված է արդեն: Ահավոր վիճակ էր, սարսափելի վիճակ էր: Վիլլաներ թաղամասում ամբողջ գետինները արյունլվա, շրջանն ամբողջ փակված էր, ահավոր մարդկային ծանր վիճակ էր, և դպրոցների աշակերտությունը անմիջապես ներքնահարկեր իջեցրեցին, որովհետև անտանելի ձևով հրթիռակոծումներ են լինում, և տարբեր շրջանների վրա: Ո՛չ խնայում են աշակերտներին, ո՛չ դպրոցները, պատահական ձևով բնակչության վրա հրթիռներ են նետում, խաղաղ բնակչությունը պատանդ են բռնում և թիրախ են դարձնում», - պատմել է Զարմիկի Պողիկյանը՝ հավելելով․ - «Այսինքն, մենք արդեն վարժվեցինք այս ահաբեկչական իրենց բարբարոսական արարքներին»: Հրթիռակոծության հետևանքով վիրավորվել էին 11 հայեր, նրանցից երկուսն են շարունակում բուժում ստանալ։ Հալեպի տեղական թերթի թղթակցի խոսքով՝ վերջին արյունալի դեպքերից հետո Հալեպի 8-10 հազար հայ բնակչության մի մասը հեռացել է ավելի ապահով շրջաններ. «Շատերը, օրինակ, մեկնեցին այլ՝ ավելի ապահով նահանգներ Սիրիայում, Լաթաքիա ճամփորդողներ եղան: Ընտանիքները, որ իրենց բնակարանները թեժ գոտիներում են, մտահոգ են»: Պաշտոնական Երևանը Սիրիայում ռազմական իրավիճակի սրման և Հալեպում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ընդամենը մտահոգություն է արտահայտել` ՀՀ ԱԳՆ-ն` մի քանի տողանոց հայտարարությամբ: «Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաև հայաբնակ թաղամասերի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետևանքով կան մարդկային մեծաթիվ կորուստներ: Հույս ենք հայտնում, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված բոլոր կողմերն առավել վճռական կլինեն ահաբեկչության դեմ միասնական պայքարում և հաստատուն՝ բանակցությունների միջոցով խաղաղության վերականգնմանը», ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Փոխանցվում է նաև, որ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն։ Սիրիական պատերազմում անցած չորս տարիների ընթացքում հայ խաղաղ բնակչության շրջանում ավելի քան 120 մարդ է մահացել, շուրջ 30 հայազգի զինվորական էլ մահացել է սիրիական բանակի կազմում կռվելով: Ակնհայտ է, որ սա առավել, քան բարդ դրություն է սիրիահայերի համար: Պաշտոնական Երևանը մտահոգություն ու անհանգստություն հայտնելուց բացի` պարտավոր էր ավելի կոնկրետ քայլերով հանդես գալ` թե՛ դիվանագիտական ճակատում, թե՛ հայերին աջակցելու առումով: Սիրիահայության խնդիրներով Երևանում մերթընդմերթ քննարկումներ կազմակերպող Սփյուռքի նախարարությունը կոնկրետ անելիքներ ունի. հայությանն աջակցելը` միայն ելույթներով ու կենացներով չպետք է սահմանափակվի: Իրավիճակն ավելի կոնկրետ գործողություններ է պահանջում` հրթիռակոծությունների տակ հայտնված հայերին Հայաստան, կամ այլ անվտանգ վայրեր տեղափոխելու, ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցում: Հայաստանի ԱԳՆ-ի ու սփյուռքի նախարարության անգործությունն, ինչպես նաև հայաստանյան քաղաքական ուժերի լռությունն ուղղակի անհասկանալի ու դատապարտելի է: Մետաքսյա Շալունց

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am