RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ իրաքյան Մոսուլի շրջանից ԴԱԻՇ-ին վտարելու գործողությունից հետո այն կարող է վերածվել միջդավանաբանական հակամարտության գոտու:
«Մոսուլում ու Թալ Աֆարում նկատվում է ակտիվացում: Մենք մտավախություն ունենք, որ ԴԱԻՇ-ից մաքրելուց հետո այդ շրջանները կվերածվեն միջդավանաբանական հակամարտության գոտու: Սակայն Մոսուլի հարցում ԱՄՆ ղեկավարությունը շարունակում է գտնվել այլ հայացքների ազդեցության ներքո, մեր դաշնակիցները գործում են չափազանց թափանցիկ: Եվ այդ ուղին լավ չէ ո՛չ Իրաքի, ո՛չ իրաքցիների, ո՛չ էլ տարածաշրջանային եղբայրության համար:
Շիա աշխարհազորայիններին, ապա քուրդ աշխարհազորայիններին այնտեղ թողնելը կնշանակի այնտեղ վառել նոր խարույկ: Եթե խախտվի հավասարակշռությունը, ապա կարող է տեղի ունենալ մեծ աղետ: Ժողովրդագրական ու էթնիկ կառուցվածքի խախտումը կայունության փոխարեն կխորացնի կոնֆլիկտը»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
