«Բիզնեսն ու մարդիկ Մեծ Բրիտանիայում հստակություն են ուզում». Թերեզա Մեյ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նշել է, որ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացի համար ժամանակային սահմաններ են պետք, ինչը թույլ կտա թեթևացնել Brexit–ի հետևանքները բիզնեսի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների համար, հայտնում է РИА Новости-ն:
«Բիզնեսն ու մարդիկ Մեծ Բրիտանիայում ավելի շատ են հստակություն ուզում այն մասին, թե երբ կլինեն այդ ժամկետները։ Ես ուզում եմ մարդկանց վստահություն տալ, ինչը կօգնի մեղմել գործընթացը, երբ մենք սկսենք բանակցությունները», – մեջբերում է գործակալությունը Մեյի հայտարարությունը, որն արվել է ITV–ի եթերում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրիտանական ֆունտ ստերլինգը ԱՄՆ դոլարի նկատմամբ թուլացրել է իր դիրքերը ԵՄ կազմից դուրս գալու ժամկետների մասին կառավարության ղեկավարի հայտարարությունների հետ կապված։
