ԵՄ-ն և ԱՄՆ-ը «եռապատկել են ժողովրդավարական պետությունների թիվն» աշխարհում.Քերի
Ինչպես հայտնում է ТАСС-ը,ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բրյուսելում հայտարարել է .
«ԵՄ-ն և ԱՄՆ-ը իրենց սերտ համագործակցության շնորհիվ վերջին քառորդ դարում «եռապատկել են ժողովրդավարական պետությունների թիվն» աշխարհում: Եթե չլիներ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միասնությունը, մենք չէինք կարողանա եռապատկել ժողովրդավարական պետությունների թիվն աշխարհում, հաղթել կոմունիզմին, քանդել բեռլինյան պատը, օգնել մեր ընկերներին Աֆղանստանում և Աֆրիկայում»:
Քերին եվրոպացիներին կոչ անելով ամրապնդել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ «գնալով ավելի բարդ աշխարհում անվտանգության նոր մարտահրավերների» պայմաններում:
«Եվրոպայի միասնությունը և անդրատլանտյան գործընկերությունն այսօր կան և կմնան համաշխարհային անվտանգության հիմքը: 70 տարի առաջ ստեղծվել են ինստիտուտներ, որոնք Եվրոպային և ԱՄՆ-ին բերել են չտեսնված տնտեսական աճ», - հավելել է Քերին:
«Մենք պետք է պահպանենք մեր միասնությունը և կանենք դա», - հայտարարել է նա:
