Արամ Հարությունյանն ազատվեց պաշտոնից
Կառավարության կայքում հրապարակվեց վարչապետի որոշումը, ըստ որի` Արամ Հարությունյանն ազատվում է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1400-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրության 9-րդ կետը` Արամ Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:
