Ասանժը խոստացել է
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը խոստացել է մինչև այս տարվա վերջը հրապարակել երեք երկրների կառավարությունների և ԱՄՆ-ի ընտրությունների վերաբերյալ «զգալի տվյալներ», գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք կհրապարակենք տվյալներ, այդ թվում և ԱՄՆ-ի ընտրությունների վերաբերյալ»,- ասել է նա տեսակամուրջի ընթացքում, որը հեռարձակվել է Բեռլինում՝ հավելելով, որ Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների մասին տեղեկությունները կհրապարակվեն մինչև նոյեմբերի 8-ին դրանց անցկացումը: «Տվյալները հետաքրքիր մանրամասներ կներկայացնեն ընտրությունների ընթացքի վերաբերյալ»,- ասել է Ասանժը:44-ամյա Ասանժը ձերբակալվել է Լոնդոնում 2010 թվականին Շվեդիայի տրամադրած ձերբակալության եվրոպական օրդերով: Շվեդիայում նա մեղադրվում է բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեջ: Երկու տարի անց, մինչ իր գործը քննվում էր դատարաններում և լինելով գրավի դիմաց ազատության մեջ Անգլիայում՝ իմանալով, որ Գերագույն դատարանը մերժել է նրա բողոքարկումը, նա ապաստան էր խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:
